ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախի Մարտունի քաղաքում  հրշեջ փրկարարները մեկուսացրել են բնակարանում բռնկված հրդեհը

Արցախի Մարտունի քաղաքում հրշեջ փրկարարները մեկուսացրել են բնակարանում բռնկված հրդեհը

Դեկտեմբերի 17-ին ժամը 18։18-ին, ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Մ.Մաշտոց 3 հասցեում բռնկված հրդեհի մասին։ Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻ պետական ծառայությունից:

Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհային վտանգը ժամանակին կանխելու նպատակով կանչի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մարվել է ժամը 18։28-ին։Այրվել է Մարտունի քաղաքի բնակչին պատկանող առանձնատան հյուրասենյակով անցնող մոտ 1մ ռետինե գազատարը և սենյակի հատակը` մասնակի։

Հրշեջները վտանգը կանխելուց հետո վերադարձել են մշտական տեղակայման վայր։

ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է բնակիչներին` Էլեկտրաջեռուցման, փայտե վառարանների և գազի սարքավորումների օգտագործաման ժամանակ՝ խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

  • Կիսվել: