ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարություն նախարարությունը հարցում է նախաձեռնել

Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարություն նախարարությունը հարցում է նախաձեռնել

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից՝ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսով պայմանավորված՝ ընդհատված ուսումնական գործընթացը հեռավար ձևով իրականացնելու, հեռավար ուսուցման կազմակերպման հնարավորություններն ու խնդիրները ուսումնասիրելու, լուծումներ մշակելու և ներդնելու նպատակով իրականացնում է հարցում:

Համապատասխան հաղորդագրության մեջ նաեւ ասվում է,

«- Բոլոր ուսուցիչներին խնդրում ենք ժամանակ հատկացնել հարցաթերթիկը լրացնելու և մինչև մարտի 30-ը ուղարկելու համար: Պատասխաններից ընտրված տարբերակները խնդրում ենք ընդգծել:

-              Հարցաթերթիկին կարող եք ծանոթանալ հղումով.

-              տեղադրված է word և pdf տարբերակներով:

-              Խնդրանք ուսուցիչներին, ովքեր ունեն ինտերնետ-կապ.

հարցաթերթիկը ներբեռնել, լրացնել և մինչև մարտի 30-ը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով:

-              Խնդրանք տնօրեններին.

Ձեր դպրոցի՝ ինտերնետ-կապ կամ համակարգիչ չունեցող ուսուցիչներին հարցաթերթիկ տրամադրել թղթային տարբերակով և լրացված հարցաթերթիկները մինչև ապրիլի 1-ն ուղարկել Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարություն»:

  • Կիսվել: