շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի խորհրդարանում քննարկվել է կրթության ոլորտում նախնական զինվորական պատրաստության նոր հայեցակարգի ընդունման հարցը

Արցախի խորհրդարանում քննարկվել է կրթության ոլորտում նախնական զինվորական պատրաստության նոր հայեցակարգի ընդունման հարցը

Հուլիսի 20-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին մասնակցել են պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, Արցախի նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը, խորհրդարանի պաշտպանության,անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը: Նիստը վարում էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը:

Օրակարգում  երկու նախագծերի քննարկում էր, օրենսդրական նախաձեռնությունների հեղինակը ԱՀ կրթությանգիտությանմշակույթի և սպորտի նախարարությունն է:

Հիմնավորելով «Կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին»  Արցախի Հանրապետության օրենքի նախագծի անհրաժեշտությունը՝ նախարարության պատասխանատուները շեշտել են, որ այն  բխում է  Արցախի Հանրապետության կրթության ոլորտում նախնական զինվորական պատրաստության նոր հայեցակարգի և ծրագրի ընդունումից, դրա հետ կապված զինղեկների և մասնագետների վերապատրաստող կրթական չափորոշիչներ, հայեցակարգեր, առարկայական ծրագրեր, արդիական մասնագիտական և մեթոդական գրականություն, ուսումնական միջոցներ, տեխնոլոգիաներ մշակող «Գիտաուսումնական կենտրոն»  ստեղծելու անհրաժեշտությունից։   

Նախագիծը  երրորդ անգամ է քննարկվում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Խորհրդարանականները լրամշակման անհրաժեշտություն են տեսնում:Պատգամավոր Մետաքսե Հակոբյանի կարծիքով էլ հարցը կարելի է կարգավորել կառավարության որոշումներով: Նա մատնանշել է, որ կոնկրետ ռազմավարության բացակայությունն է խնդիր ստեղծում :

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հնարավորության սահմանմանբ: Նախագծի ընդունմամբ կապահովվի նաև որակյալ կադրերի պատրաստումը և գիտության, արդյունաբերության ոլորտներում համապատասխան որակյալ մասնագետներով ապահովածությունը:

Քննարկվել են  նաև օտարերկրյա ԲՈՒՀ-երում ուսանելու  ռազմավարության, գիտամեթոդական կառույցների գործունեության անհրաժեշտության, դպրոցների նյութատեխնիկական բազան համալրելու հետ կապված հարցեր:

Որոշվել են խնդրի շուրջ քննարկումները առավել արդյունավետ դարձնելու նպատակով գործադիրի խորհրդակցություններին պատգամավորական կազմի մասնակցությունը ապահովել:

  • Կիսվել: