շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախի խորհրդարանում կքննարկվի ««Հարկերի մասին» և ««Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելը

Արցախի խորհրդարանում կքննարկվի ««Հարկերի մասին» և ««Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելը

Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, տեղի կունենա ԱՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։

Այս մասին տեղեկացանք Արցախի Հանրապետության ԱԺ-ի ֆեյսբուքյան էջից։

Օրակարգում ««Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և ««Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի քննարկման հարցերն են։

Հիմնական զեկուցմամբ հանդես կգա՝ ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը, իսկ հարակից զեկուցող՝ ԱՀ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը։

  • Կիսվել: