չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արցախի խորհրդարանական ուժերը հավանություն են տվել վարչատարածքային բարեփեփումները մինչև 2024 թվական հետաձգելու առաջարկին

Արցախի խորհրդարանական ուժերը հավանություն են տվել վարչատարածքային բարեփեփումները մինչև 2024 թվական հետաձգելու առաջարկին

 Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հուլիսի 7-ին կազմակերպվել է քննարկում վարչատարածքային բարեփոխումների թեմայով: Նախաձեռնությունը Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն է եղել: Քննարկմանը   ներկա է գտնվել Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը: Այս մասին հայտնեցին Արցախի Ազգային ժողովից: 

Բարեփոխումների էությունն ու նպատակահարմարությունը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Համլետ Ապրեսյանը:

Նախնական հայեցակարգի նախագիծը մշակվել է նախարարության կողմից: Այն վարչատարածքային բաժանման վերանայում է նախատեսում: Նախագծի հեղինակները համայնքների վերակազմավորման, օպտիմալացման անհրաժեշտություն են տեսնում:

Խոշորացման վերաբերյալ անպայման պիտի հաշվի առնվի բնակչության կարծիքը՝ խորհրդարանականները նման տեսակետ են հնչեցրել: Նաև նշել են, որ հիմա վարչատարածքային բաժանման ժամանակը չէ: Որոշվել է վերլուծել ընթացիկ իրավիճակն ու նախանշել զարգացման հեռանկարները:

Ըստ Սահմանադրության վարչատարածքային բարեփոխումները պիտի ավարտված լինեն մինչև 2021 թվականի մարտ ամիսը: Առկա իրողություններում առաջարկ է հնչեցվել այդ ժամկետը երկարաձգել մինչև 2024 թվականի սեպտեմբեր: Խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերն էլ իրենց հավանությունն են տվել առաջարկին:

  • Կիսվել: