հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախի ԿԳՄՍ նախարարն այցելել է Մարտունու շրջանի մի շարք ուսումնական հաստատություններ

Արցախի ԿԳՄՍ նախարարն այցելել է Մարտունու շրջանի մի շարք ուսումնական հաստատություններ

ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը գերատեսչության մի խումբ ներկայացուցիչների հետ աշխատանքային այց է կատարել Մարտունու շրջանի մի շարք ուսումնական հաստատություններ։

Այս մասին «Արցախպրես»-ին հայտնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Աղբյուրի հաղորդմամբ` նախարարն իր շրջայցն սկսել է Թաղավարդ Կալերի հիմնական և Կարմիր Շուկայի միջնակարգ դպրոցներից, ծանոթացել սահմանային բնակավայրերի կրթօջախների ներքին խնդիրներին և այնտեղ իրականացվող «Երկարօրյա դպրոց» ծրագրի աշխատանքներին։

May be an image of 9 մարդ, people sitting, people standing և ներսումը

Գերատեսչության անդամներն այցելել են նաև Սոսի միջնակարգ դպրոց և մանկապարտեզ, Գիշիի միջնակարգ դպրոց, Ճարտարի հ. 1, 2 դպրոցներ, Մարտունու հ.1 դպրոց և արհեստագործական ուսումնարան։

Լեզվի տեսչության կողմից Մայրենիի միջազգային օրվան նվիրված միամսյակի ընթացքում դպրոցներում կազմակերպված միջոցառումների շրջանակում մրցանակային տեղ զբաղեցնելու համար պատվոգրեր և նվերներ են հանձնվել Գիշիի միջնակարգ և Ճարտարի միջնակարգ հոսքային դպրոցներում։ Գերատեսչության պատասխանատուները զրուցել են ուսուցչական կոլեկտիվների հետ, ծանոթացել ուսումնական հաստատություններում առկա խնդիրներին, պատասխանել ուսուցիչներին հուզող մի շարք հարցերի։ Քննարկվել են նաև կրթության ոլորտին վերաբերող այլ խնդիրներ, որոնց շուրջ հնչել են տարբեր առաջարկներ՝ ուղղված համակարգի կարողությունների զարգացմանն ու կայունացմանը։

 

  • Կիսվել: