շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արցախի կարգավիճակի հարցի լուծումը պետք է տան արցախցիները. ԵԽ պատգամավոր

Արցախի կարգավիճակի հարցի լուծումը պետք է տան արցախցիները. ԵԽ պատգամավոր

Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ կգործարկի բոլոր հնարավոր ջանքերն առաջիկայում Եվրախորհրդարանում ներկայացվելիք՝ Հայաստանի վերաբերյալ զեկույցում լրամշակումներ մտցնելու համար:

Նա ընդգծեց, որ այդ գործընթացում հաշվի կառնի Հայաստանում փաստահավաք առաքելության ընթացքում հավաքագրված ինֆորմացիան: «Ադրբեջանի կողմից իրականացրած վայրագությունների հատվածը խորհրդարանը չի կարող բաց թողնել: Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք այս նախագիծը վերամշակել և հասնել մեր նպատակին»:

Կաստալդոյի խոսքով՝ Ադրբեջանը փաստացի բռնազավթել է ՀՀ սուվերեն տարածքի որոշ հատվածներ: «Այս հարձակումների հետ կապված Եվրախորհրդարանը կարող է միայն քաղաքական ուղերձով հանդես գալ: Մենք լիազորություն չունենք պատժամիջոցներ կիրառելու, ընդամենը կարող ենք դիմել իշխանություններին և հայցել համապատասխան գործողություն, բայց լծակ չունենք պարտադրելու»,-նշեց նա:

Նա անդրադարձավ նաև Արցախի կարգավիճակի մասին հարցին և ասաց, որ Արցախի կարգավիճակի հարցի լուծումը պետք է տան արցախցիները, և դա չի կարող պարտադրվել դիվանագիտական շանտաժի միջոցով:

 

  • Կիսվել: