շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Արցախի կառավարությունը կհոգա Le Monde-ի լրագրողների տեղափոխումը Երեւան

Արցախի կառավարությունը կհոգա Le Monde-ի լրագրողների տեղափոխումը Երեւան

Արցախի բժիշկների ուժերով վիրահատվել են այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Մարտունի քաղաքում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորված՝ ֆրանսիական Le Monde պարբերականի 2 լրագրողները (Ֆրանսիայի քաղաքացիներ)։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳ նախարարությունից։

Լրագրողներից Ալեն Կավալի վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ Ռաֆայել Յագոբզադեի վիճակը գնահատվում է միջին ծանր։

Արցախի Հանրապետության կառավարությունը կհոգա վիրավոր լրագրողների տեղափոխումը Ստեփանակերտից Երևան։

Այս հարցով կապ է ապահովվում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ։

  • Կիսվել: