ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախի կարատե-դո ֆեդերացիայի մարզչի նախաձեռնությամբ Աբովյանում բացվել է այս մարտարվեստից առաջին ակումբը

Արցախի կարատե-դո ֆեդերացիայի մարզչի նախաձեռնությամբ Աբովյանում բացվել է այս մարտարվեստից առաջին ակումբը

Արցախի ազգային ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիչ Տիգրան Գևորգյանն իր գործունեությունը վերսկսել է Կոտայքի  մարզի Աբովյան քաղաքում, որտեղ ի դեմս նրա, բացվել է այս մարզաձևից առաջին ակումբը։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի և Հայաստանի բազմակի և Եվրոպայի չեմպիոն, փոխչեմպիոն, մարզիչ  Տիգրան Գևորգյանը մանրամասնել է, որ ակումբի դռները բաց են բոլոր ցանկացողների  համար։

Нет описания.

Нет описания.Нет описания.«Նախաձեռնությունն հիմնականում կյանքի է կոչվել սեփական ուժերով, ինչպես նաև աջակցություն է ցուցաբերել Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիան՝ ի դեմս դրա ղեկավար Սուրեն Մաթևոսյանի։ Մարզադահլիճի տարածքը ձեռք ենք բերել վարձակալական հիմունքներով։ Այստեղ, մեծ ներուժ կա արհեստավարժ մոտեցմամբ երեխաների մեջ հետաքրքրություն մտցնելու և զարգացնելու այս մարզաձևը, որպեսզի նրանք կարողանան մասնակցել ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանյան մրցաշարերի»,-ներկայացրել է Տիգրան Գևորգյանը՝ պատմելով, որ մարզադահլիճի հարցում էլ աջակցել է ընկերը, ով բնակվում է Աբովյանում։

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Անդրադառնալով Արցախում ունեցած ձեռքբերումներին, մեր զրուցակիցը նշել է, որ ինչպես մանկապատանեկան՝ մինչև 14 տարեկան սաների, այնպես էլ մեծահասակների խմբերում ունեցել են Եվրոպայի, միջազգային մրցաշարերի և աշխարհի չեմպիոններ ու մրցանակակիրներ։

Нет описания.
Նրա հավաստմամբ՝ այսուհետ ևս շարունակելու են պահպանել այդ բարձր նշաձողը։

Нет описания.

  • Կիսվել: