կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Արցախի իշխանությունները  արել են հնարավոր ամեն ինչ՝ ռազմական տեխնիկան ադրբեջանական կողմին չթողնելու նպատակով․ փաստաբան

Արցախի իշխանությունները արել են հնարավոր ամեն ինչ՝ ռազմական տեխնիկան ադրբեջանական կողմին չթողնելու նպատակով․ փաստաբան

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը շարունակում եմ հրապարակել հետաքրքիր տեղեկություններ․

«Ստորև ներկայացված է Արցախի Իվանյան համայնքի մոտակայքում 2023 թ.-ի հոկտեմբերի 04-ին կատարված լուսանկարը՝ կատարված ուղղաթիռից։ Հաջորդ լուսանկարում պատկերված է Հակարիի կամրջի անցակետի շրջակայքը։

Առաջին լուսանկարով փաստվում է, որ Արցախում գտնվող ծանր ռազմական տեխնիկան Արցախից դուրս գալուց առաջ փոխանցվել է ռուս խաղաղապահներին, ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ ոչնչացման նպատակով։ Երկրորդով փաստվում է, որ փորձ է կատարվել որոշ միջոցներ տեղափոխել նաև Հայաստան, որպիսի գործողությանը խոչընդոտել է ադրբեջանական կողմը, և որպիսի խոչընդոտն էլ վերացվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ակտիվ ջանքերով։

Այլ խոսքով՝ Արցախի իշխանությունները ստեղծված վիճակում արել են հնարավոր ամեն ինչ՝ ռազմական տեխնիկան ադրբեջանական կողմին չթողնելու նպատակով»։

 

  • Կիսվել: