շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի իշխանությունները պետք է մասնակցեն բանակցություններին. Լորան Վոկյեն

Արցախի իշխանությունները պետք է մասնակցեն բանակցություններին. Լորան Վոկյեն

Հնարավոր չէ այցելել Հայաստան եւ չհետաքրքրվել Արցախի իրադարձություններով, Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ հռչակագրի ստորագրումից հետո հայտարարել է ֆրանսիական Օվերն Ռոն Ալպերի մարզի ղեկավար Լորան Վոկյեն։

«Մենք կրում ենք այնպիսի արժեքներ, որոնք առնչվում են ժողովուրդների, ազատության, ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանությանը։ Դրանք այն արժեքներն են, որոնք ես ուզում էի գրավոր ներկայացնել Արցախի հետ մեր հարաբերությունների շրջանակում ստորագրված հռչակագրի տեքստում։ Սա հռչակագիր է մեր տարածքների բարեկամության մասին, որում մենք  հիշեցնում ենք այն արժեքների մասին, որոնց հավատարիմ ենք մնում։ Ուզում եմ ասել, որ Արցախի իշխանությունները պետք է մասնակցեն բանակցություններին»,- նշեց Լորան Վոկյեն:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: