ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի հսկիչ-անցագրային կետերում ախտահանվել են Հայաստանից Արցախ մուտք գործած 325 տրանսպորտային միջոց

Արցախի հսկիչ-անցագրային կետերում ախտահանվել են Հայաստանից Արցախ մուտք գործած 325 տրանսպորտային միջոց

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 1024 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար):

 Արցախ /Տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝մայիսի 5-ից, ժամը 09:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 325 տրանսպորտային միջոց, որից՝
▪️«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 69 տրանսպորտային միջոց:
▪️«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 58 տրանսպորտային միջոց:
▪️«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 198 տրանսպորտային միջոց:

Մայիսի 6-ից, ժամը 09:00-ից մինչև մայիսի 7-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 332 տրանսպորտային միջոց, որից՝
▪️«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 82 տրանսպորտային միջոց։
▪️«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 72 տրանսպորտային միջոց:
▪️«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 178 տրանսպորտային միջոց:

Մայիսի 7-ից, ժամը 09:00-ից մինչև մայիսի 8-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 367 տրանսպորտային միջոց, որից՝
▪️«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 79 տրանսպորտային միջոց:
▪️«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 68 տրանսպորտային միջոց:
▪️«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 220 տրանսպորտային միջոց:

  • Կիսվել: