կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Արցախի հրշեջ-փրկարարները լիկվիդացրել են բնակելի տանը բռնկված հրդեհը

Արցախի հրշեջ-փրկարարները լիկվիդացրել են բնակելի տանը բռնկված հրդեհը

Օգոստոսի 23-ին ժամը ժամը 13:01-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման ահազանման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Պատարա համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն:

Ինչպես հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից,  ժամը 13:02-ին Ասկերանի հրշեջ-փրկարար մասից երկու մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենաներով  մեկնել են կանչի վայր:

Ժամը 13:13-ին փրկարար ուժերի վարչության, հրշեջ-փրկարար մասից հրդեհի վայր օգնություն է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:

Անհրաժեշտ է արձանագրել, որ հրշեջ-փրկարարները օպերատիվորեն իրականացրել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները և արդյունավետորեն իրականացրել հրդեհաշիջման աշխատանքները, բարեբախտաբար տուժած անձինք չկան և հրդեհը չի տարածվել հարևան բնակելի տներում:  

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:35-ին, մարվել` ժամը 17:30-ին:

Հրդեհի հետևանքով այրվել է Ասկերանի շրջանի Պատարա համայնքի բնակիչ Վ. Դ-ն (ծնված 1958թ.) պատկանող մեկ հարկանի տունը լրիվությամբ և Ասկերանի շրջանի Պատարա համայնքի բնակիչ Ա. Ա-ին (ծնված 1984թ.) երկու հարկանի տան տանիքի փայտե կոնստրուկցյան մասնակի:  

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Հաղորդագրությունը փոխանցվել է  ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:

  • Կիսվել: