ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախի հայերը պետք է ունենան անվտանգություն, իրավունքների պաշտպանություն. ԱԽ քարտուղար

Արցախի հայերը պետք է ունենան անվտանգություն, իրավունքների պաշտպանություն. ԱԽ քարտուղար

Հայկական կողմի համար առաջնային է Արցախի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը, Հայաստանն այս օրակարգով է գնում բանակցությունների:

Այս մասին ասաց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե հայկական կողմն ի՞նչ դիրքորոշում ունի Արցախի կարգավիճակի հարցում:
 
«Առաջնային է անվտանգությունը և իրավունքների պաշտպանությունը, այսինքն՝ Արցախում ապրող մեր հայրենակիցները պետք է ունենան անվտանգություն և իրավունքների պաշտպանություն: Եվ հենց դրանից էլ բխելու է Արցախի կարգավիճակը: Եվ մենք այս օրակարգով ենք գնում բանակցությունների»,-ասաց Գրիգորյանը:

  • Կիսվել: