չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արցախի հարցը Հայաստանի ոչ միայն ապագայի, այլև ողջ հայության արժանապատվության հարցն է

Արցախի հարցը Հայաստանի ոչ միայն ապագայի, այլև ողջ հայության արժանապատվության հարցն է

«Միջազգային հանրություն» որպես այդպիսի կառույց գոյություն չունի։ Միջազգային հանրությունը լի է շահերով, միմյանց նկատմամբ թշնամանքով, և եթե որևէ հարցով նա համաձայնության է գալիս, օրինակ այսպես կոչված Ադրբեջանի տարածքային ամբողջականության, նշանակում է այն արդյունք է հայկական կողմի ապազգային, ողորմելի դիվանագիտության։ Այս մասին իր ֆեսբուքյան էջում գրել է  Արցախի «Արդարություն» կուսակցության գործող համանախագահ Հակոբ Հակոբյանը։ 

«Կար ժամանակ, որ այդ նույն «միջազգային հանրություն»- ը համաձայնության էր եկել «Արցախի հարցի լուծում, բացառապես Մինսկի խմբի առաջարկների շրջանակներում» կամ «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի» հարցերում: Մենք պետք է հստակ գիտակցենք, որ Արցախի հարցը միայն արցախցիների կյանքի և անվտանգության հարց չի։ Արցախի հարցը Հայաստանի ոչ միայն ապագայի, այլև ողջ հայության արժանապատվության հարցն է։ Կկորցնենք Արցախը՝ կկորցնենք ողջ Հայաստանը և «միջազգային հանրության» կողմից կարժանանանք միայն արհամարհանքի և խղճահարության»,- գրել է նա։

  • Կիսվել: