շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արցախի հարցի լուծումը Երևանում է եղել միշտ, Երևանում է նաև հիմա․ Մեսրոպ Առաքելյան

Արցախի հարցի լուծումը Երևանում է եղել միշտ, Երևանում է նաև հիմա․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Արցախի անկախության տոնի առթիվ․

«Արցախի Հանրապետությունը 32 տարեկան է:Արցախն այն արժեքն է, որի համար մենք ապրում ենք:

Մեր ամեն ջանք ուղղված է մեր միասնական հայրենիքի կեղեքումը թույլ չտալուն:

Արցախի հարցի լուծումը Երևանում է եղել միշտ, Երևանում է նաև հիմա:

Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա մեկ օրակարգ` Արցախի ապաշրջափակում:

Այսօրվա իշխանություններն անթաքույց հրաժարվել են Արցախից, չգիտակցելով, որ կորցնել Արցախը, նշանակում է կորցնել Հայաստանը: Արցախից հրաժարվողները չեն կարող պաշտպանել Հայաստանը:

Մենք ունենք հնարավորություն փոխելու դա քաղաքական ճանապարհով` երկիրը զերծ պահելով նոր ցնցումներից:

Արցախի հարցը կարող ենք լուծել միայն ուժեղ Հայաստան ունենալով»:

  • Կիսվել: