կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարն ուղերձ է հղել Գիտության միջազգային օրվա առթիվ

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարն ուղերձ է հղել Գիտության միջազգային օրվա առթիվ

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանի շնորհավորական ուղերձ է հղել Գիտության միջազգային օրվա առթիվ:

 

Նախարարի ուղերձում ասված է.

«Հարգելի՛ գիտնականներ, գիտաշխատողներ,

շնորհավորում եմ ձեզ Գիտության միջազգային օրվա կապակցությամբ։ Պետությունների հզորացման հիմքը, աշխարհում սեփական կշիռն ունենալու հենքն ու հասարակության ձևավորման կարևոր նախադրյալը գիտությունն է։

Անգնահատելի է գիտության դերը երկրի առջև ծառացած մարտահրավերների դիմադարձման ու խնդիրների կարգավորման գործում, ինչպես նաև ՝ շատ կարևոր է պետության կողմից իրականացվող ճիշտ քաղաքականությունը, որը նպաստում է գիտության զարգացմանն ու նվաճումներին։

Նորարարական տեխնոլոգիաների սրընթաց զարգացման պայմաններում գիտության ուսերին են դրված նաև երկրի անվտանգային հիմնախնդիրների լուծման հարցերը։ Ուստի, այս պայմաններում մրցունակ գիտական միտքն է որոշում հայրենիքի ներկան և ապագան։ Այսօրվա մեր կարևորագույն խնդիրներից է գիտության զարգացման համապատասխան պայմանների ապահովումը, գիտաուսումնական հաստատություններում գիտության բարձր մակարդակի ապահովումն ու առաջատար տեխնոլոգիաների ներդրումը։ Մենք նպատակ ունենք լինել գիտության այն նվիրյալների աջակիցն ու հենարանը, որոնք կդառնան անվտանգ ապագայի երաշխավորներն ու պատասխանատուները։

Գիտության սիրելի՛ նվիրյալներ

Պատերազմից հետո բազմապատկվել են մեր կենսական, կրթագիտական ու մշակութային խնդիրները, և բարեկեցությունն ու ապահովությունն այսօր պահանջում են անձնուրաց ջանքեր և անդուլ աշխատանք։ Ուստի, գիտական ներուժի համախմբումն ու կենտրոնացումը մեզ համար դառնում է ժամանակի հրամայական։

Կրկին շնորհավորում եմ՝ մաղթելով ուժ, եռանդ ու մտքի նորանոր փայլատակումներ»։

  • Կիսվել: