չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արցախի Հանրապետության դատախազությունը դատախազների և քննիչների թեկնածությունների հավակնորդների բաց մրցույթ է հայտարարել

Արցախի Հանրապետության դատախազությունը դատախազների և քննիչների թեկնածությունների հավակնորդների բաց մրցույթ է հայտարարել

Արցախի Հանրապետության դատախազությունը դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով հայտարարում է հավակնորդների բաց մրցույթ:

 Ինչպես տեղեկացնում են դատախազությունից՝ դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող ԱՀ քաղաքացիները պարտավոր են հայտարարության հրապարակման հաջորդ օրվանից՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում (սույն թվականի դեկտեմբերի 13-ից 2023 թվականի հունվարի 09-ը ներառյալ (բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն) մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնողին անձամբ ներկայացնել «Դատախազության մասին» օրենքով սահմանված հետևյալ փաստաթղթերը`

1)դիմում որակավորման հանձնաժողովի անունով (լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).

2)անձը հաստատող փաստաթուղթ.

3)հավակնորդի մոտ բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ.

4)հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում` պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները), (լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).

5)պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելը կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդ է).

6)դատախազի և քննիչի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին Կառավարության կողմից սահմանված կարգով տրված փաստաթուղթ.

7)իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ (եթե հավակնորդը իրավաբանական գիտությունների թեկնածու կամ դոկտոր է), իսկ գիտական գործունեության առնվազն չորս տարվա ստաժ ունենալու դեպքում` նաև գիտական գործունեության առնվազն չորս տարվա ստաժի առկայությունը հավաստող փաստաթուղթ: Դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար բաց մրցույթի անցկացման կարգը և հարցաշարը զետեղված են ԱՀ դատախազության պաշտոնական ինտերնետային կայքում՝ հետևյալ հղումով:

Մրցույթը կկայանա 2023 թվականի հունվարի 25-ին, ժամը 11:00-ին, ԱՀ գլխավոր դատախազության վարչական շենքի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Ստեփանակերտ, Վ. Սարգսյան փողոց 13, 2-րդ հարկ, 26-րդ սենյակ)։

Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է ԱՀ դատախազության աշխատակազմի վիճակագրության, վերլուծության, արարողակարգի և անձնակազմի հարցերով բաժինը (ք. Ստեփանակերտ, Վ. Սարգսյան փողոց 13, հեռ.՝ 047-94-84-30, էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected]):

  • Կիսվել: