ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի հանրապետության բուժհիմնարկներին է հատկացվել անհրաժեշտ դեղորայքի հերթական խմբաքանակը

Արցախի հանրապետության բուժհիմնարկներին է հատկացվել անհրաժեշտ դեղորայքի հերթական խմբաքանակը

ԱՀ առողջապահության նախարարի նոյեմբերի 17֊ի N266-Ա հրամանով՝ հաստատվել է Ստեփանակերտ քաղաքի և հանրապետության շրջանների բժշկական հաստատություններին հատկացվող 2021թ. դեկտեմբեր և 2022թ. հունվար-փետրվար ամիսների «Ինսուլին», «Դիաբետոն» և արյան մեջ գլյուկոզայի որոշման թեստ երիզներ` 0-18 տ. (առաջին տիպի) դեղամիջոցների բաշխացուցակը:

Այս մասին "Արցախպրես"֊ին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից և հավելում՝ նույն հրամանով, միաժամանակ, «Արևիկ» մանկական բուժմիավորմանն է հատկացվել «Նորդիտրոպին-նորդիլետ» (սոմատրոլիտ) 10մգ/1,5 դեղամիջոցը, որը կտրամադրվի «Աճի հորմոնի անբավարարություն» ախտորոշված 0-18 տարեկան երեխաներին:

Ըստ աղբյուրի՝ ԱՀ առողջապահության նախարարությունը այսուհետ հետևողական կլինի ինչպես շաքարային դիաբետի, այնպես էլ մի շարք այլ հիվանդություններով տառապող անձանց անխափան դեղորայքային ապահովման գործընթացի նկատմամբ։

  • Կիսվել: