չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հյուրընկալել են ԱՀ արտախորհրդարանական ուժերի ներիկայացուցիչներին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հյուրընկալել են ԱՀ արտախորհրդարանական ուժերի ներիկայացուցիչներին

Այսօր՝ ապրիլի 19-ին, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ ընդունել է 2020թ մարտի 31-ի ԱՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցած արտախորհրդարանական ուժերի՝ «Ազգային վերածնունդ», «Անկախության սերունդ», «Արցախի կոմունիստական կուսակցություն», «Արցախի հեղափոխական կուսակցություն», «Արցախի պահպանողական կուսակցություն», «Միացյալ Հայաստան», «Վաղվա Արցախ» կուսակցությունների ներկայացուցիչներին։

Ինչպես հայտնում են Արցախի ԱԺ աշխատակազմից, հանդիպմանը արտախորհրդարանական ուժերի առաջնորդներն արտահայտել են իրենց կարծիքն ու դիրքորոշումը Արցախի հարցի շուրջ և այդ համատեքստում կարևորել են ԱԺ խմբակցությունների միահամուռ ու միասնական գործելու հանգամանքը։

Կուսակցությունների ներկայացուցիչները շեշտել են, որ լիովին սատարում և միանում են ԱՀ Ազգային ժողովի ՝ 2022թ ապրիլի 14-ի արտահերթ նիստում ընդունած հայտարարությանը։

  • Կիսվել: