ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դավիթ Բաբայանը կարևորել է Լոս-Անջելեսում ՀՀ հյուպատոսության դերը Հայրենիք-Սփյուռք փոխգործակցության ամրապնդման գործում

Դավիթ Բաբայանը կարևորել է Լոս-Անջելեսում ՀՀ հյուպատոսության դերը Հայրենիք-Սփյուռք փոխգործակցության ամրապնդման գործում

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության (ՀՀ) հյուպատոսություն, հանդիպել հյուպատոսության աշխատակազմի հետ։

Այս մասին հայտնում են ԱՀ արտաքին գործերի նախարարությունից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Դավիթ Բաբայնը կարևորել է Լոս-Անջելեսում ՀՀ հյուպատոսության դերը Հայրենիք-Սփյուռք փոխգործակցության ամրապնդման գործում՝ այդ համատեքստում ընդգծելով հայաշատ վայրերի հետ կապերի շարունակական ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը։

Հանդիպմանը մասնակցել են նաև Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

  • Կիսվել: