հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախի հանրակրթական դպրոցներում դասագործընթացների կազմակերպման վերաբերյալ որոշում է կայացվել

Արցախի հանրակրթական դպրոցներում դասագործընթացների կազմակերպման վերաբերյալ որոշում է կայացվել

Ս.թ նոյեմբերի 19-ին ԱՀ կառավարությունում «Covid-19»-ի իրավիճակի վերահսկման համար տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում Արցախի հանրակրթական դպրոցներում դասագործընթացների կազմակերպման վերաբերյալ կայացվել է որոշում:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարության մամուլի քարտուղար Մերի Սարդարյանը:

«Ըստ որոշման՝ ս.թ. նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 4-ը Ստեփանակերտի բոլոր հանրակրթական դպրոցները պետք է անցնեն ուսուցման հեռավար եղանակի։ Արցախի շրջանների դպրոցները կշարունակեն գործել առկա՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները, սակայն այն դպրոցները, որտեղ կգրանցվեն կորոնավիրուսային համավարակի դեպքեր, ևս կանցնեն ուսուցման հեռավար եղանակի։ Նախադպրոցական հաստատությունների աշխատանքը շարունակելու է մնալ դադարեցված։ Հաշվի առնելով համավարակի տարածման և գրանցված մահերի մտահոգիչ վիճակագրությունը՝ ԱՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը, պատվաստվել՝ վերականգնելով հանրապետության բնականոն կենսագործունեությունը», - նշեց Մ. Սարդարյանը:

  • Կիսվել: