շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախի համար համազգային աղոթք է անցկացվում. դուրս է բերվում Սուրբ Գեղարդը (ուղիղ)

Արցախի համար համազգային աղոթք է անցկացվում. դուրս է բերվում Սուրբ Գեղարդը (ուղիղ)

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ այսօր՝ հոկտեմբերի 1-ին,  Արցախի համար համազգային աղոթքի օր է: Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

 Այսօր դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ: 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, պատարագ կմատուցվի «Սուրբ Տրդատ» բաց խորանում։ 

Այս առիթով դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար բաց խորանում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը։ Հրապարակվել է թեմեր տարվող մասունքների, սրբությունների ցանկը:

  • Կիսվել: