հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախի գյուղատնտեսության նախարարությունում նոր նշանակումներ են կատարվել

Արցախի գյուղատնտեսության նախարարությունում նոր նշանակումներ են կատարվել

Մարտի 29-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նախարարությունում նոր կադրային փոփոխությունների առնչությամբ:

ԱՀ կառավարության 2022 թվականի մարտի 16-ի N 267-Ա որոշմամբ, Տիգրան Վլադիմիրի Առստամյանը նշանակվել է ԱՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից:
 
ԱՀ կառավարության մեկ այլ՝ 2022 թվականի մարտի 16-ի N 268-Ա որոշմամբ, Արմեն Բախշիի Ղահրամանյանը նշանակվել է ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ:
 
Նորայր Մուսայելյանը մաղթել է տեղակալներին արդյունավետ և բեղուն գործունեություն՝ ի բարօրություն Արցախի Հանրապետության:

  • Կիսվել: