կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախի դպրոցներում ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ դաս-պարապմունքներ են անցկացվել

Արցախի դպրոցներում ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ դաս-պարապմունքներ են անցկացվել

Ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում անց են կացրել դաս-պարապմունքներ՝ ուսուցանելով ճանապարհային երթևեկության կանոնների մասին հստակ գիտելիքներ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների իրացման գործընթացում յուրաքանչյուր դպրոցական պետք է կարողա ճիշտ կողմնորոշվել և հատել ճանապարհը նախատեսված տեղերով՝պահպանելով անվտանգությունը:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ դպրոցականները մեծ ոգևորությամբ են մասնակցել պարապմունքներին, բարձրացրել մի շարք հարցեր: Նրանց հետ առաջիկայում նախատեսվում է նաև ոստիկանության անչափահասների գործերով տեսուչների հանդիպումները: Դրան զուգահեռ, Հանրապետությունում շարունակվում է «Ուշադրությո՛ւն երեխաներ են» միջոցառումը: ՃՈ վերակարգերը՝ ոստիկանության մյուս ստորաբաժանումների ծառայողների համատեղ, ուժեղացված ծառայություն են իրականացնում դպրոցամերձ տարածքներում և ծանրաբեռնված խաչմերուկներում:

«Ուշադրությո՛ւն երեխաներ են» տասնօրյա միջոցառման նպատակն է պահպանել հասարակական կարգն ու ապահովել անվտանգ երթևեկությունը:

  • Կիսվել: