Արցախի դպրոցներում 70 թափուր տեղ կա, համալրվել է ընդամենը 6-ը․Պահանջվում է ուսուցիչ (տեսանյութ)
Սեպտեմբերի 1-ին ընդառաջ՝ օրակարգում են մնում կրթական ոլորտի թեմաները: Ընդ որում՝ ոչ միշտ հաճելի: Այս թեմաներից մեկը, արդեն տարիներ շարունակ, մնում է ուսուցիչների դեֆիցիտը: Այն, հատկապես բնագիտական հատվածում արդեն սպառնալի չափերի է հասնում: Առավել մտահոգիչն այն է, որ ոլորտի անգամ ամենալավատես պատասխանատուները այս առումով հուսադրոց ոչինչ չունեն ասելու: Արցախի հանրայինի ռեպորտաժը