հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի դեմ պատերազմում ներգրավված ահաբեկիչներին չեն վճարել, նրանք սովի են մատնվել. նոր բացահայտում

Արցախի դեմ պատերազմում ներգրավված ահաբեկիչներին չեն վճարել, նրանք սովի են մատնվել. նոր բացահայտում

Հետաքննող լրագրող Լինդի Սնելը նոր բացահայտում է արել Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ահաբեկիչների մասնակցության մասին: Նա տարածել է մի տեսանյութ, որում Թուրքիայի աջակցությունը վայելող «Սուլթան Սուլեյման Շահ» խմբավորման գրոհայինները բողոքում են իրենց հրամանատար Աբու Ամշայից:

Պարզվում է, որ նա զինյալներին չի վճարել խոստացած գումարները Ղարաբաղում կռվելու համար:

«Մենք ունեցանք մահեր ու վիրավորներ: Աբու Ամշան գողացավ նրանց աշխատավարձերը, մարդիկ սովից մեռնում են»:

«Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են հերքել, որ իսլամիստ գրոհայինները կռվել են Ղարաբաղում»,- եզրափակել է Սնելը:

 

  • Կիսվել: