ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի բյուջեի կատարողականը քննարկվել է ԱԺ խմբակցություններում

Արցախի բյուջեի կատարողականը քննարկվել է ԱԺ խմբակցություններում

ԱՀ 2019 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հունիսի 22-ի քննարկվել է Ազգային ժողովի «Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություններում, հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության բաժնից։
 
Քննարկումներին բյուջեի կատարողականի վերաբերյալ պարզաբանումներ են տվել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը:
Պատգամավորներն առաջարկություններ են ներկայացրել ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման, զբոսաշրջային ոլորտում սկսնակ նախագծերի ֆինանսավորման, պետական պատվերով մասնագետների պատրաստման ու աշխատանքի ապահովման գործիքակազմերի մշակման և բյուջեի ծախսային որոշ դրույթների մանրամասնման անհրաժեշտության վերաբերյալ:
 
Բյուջեի կատարողականի հանձնաժողովային քննարկումը կեզրափակվի հունիսի 23-ին՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

  • Կիսվել: