հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի բյուջեի կատարողականը քննարկվել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» եւ «Միասնական հայրենիք» խմբակցություններում

Արցախի բյուջեի կատարողականը քննարկվել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» եւ «Միասնական հայրենիք» խմբակցություններում

2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումները հունիսի 19-ից մեկնարկել են ԱԺ խմբակցություններում:

Այսօր Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանի մասնակցությամբ քննարկումներ են տեղի ունեցել «Ազատ հայրենիք-ՔՄԴ» եւ «Միասնական հայրենիք» խմբակցություններում:

Խմբակցությունների ներկայացուցիչները նախարարին են առաջադրել հարցեր եւ հանդես եկել բյուջեի ծրագրերի վերահսկման գործիքակազմի մշակմանը, պահուստային ֆոնդից գումարների հատկացումներին, հեռավար ուսուցման կազմակերպմանը վերաբերող առաջարկություններով:

Բյուջեի կատարողականի քննարկումները նախատեսվում են նաեւ ԱԺ մյուս խմբակցություններում:

  • Կիսվել: