չորեքշաբթի, փետրվար 24
24 / 2 / 2021
Արցախի բուժհիմնարկները կհամալրվեն բժիշկ-մասնագետներով և բժշկական սարքավորումներով

Արցախի բուժհիմնարկները կհամալրվեն բժիշկ-մասնագետներով և բժշկական սարքավորումներով

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել էր Հայաստանի Հանրապետություն: Գործնական քննարկումներ են տեղի ունեցել ՀՀ առողջապահության նախարարությունում, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի ու Առաջադեմ բժշկություն հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում առաջիկայում Արցախի բուժհիմնարկները կհամալրվեն անհրաժեշտ բժիշկ-մասնագետներով, ինչպես նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով: ԱՀ առողջապահության նախարարության կողմից կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի մասնագետների կամ սարքավորումների բացակայության պատճառով արցախցին ստիպված չլինի բուժում ստանալու կամ բուժհետազոտություն անցնելու նպատակով մեկնելու Հայաստանի Հանրապետություն կամ այլ արտերկիր:

Որակյալ և հնարավորինս բովանդակ առողջապահությունը նախարարության անելիքների առաջնահերթություններից է, որի իրագործման համար ձևավորվելու են անհրաժեշտ բոլոր նախադրյալները:

  • Կիսվել: