հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախի բուժհաստատությունները կհամալրվեն նոր սարքավորումներով

Արցախի բուժհաստատությունները կհամալրվեն նոր սարքավորումներով

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպությունը բժշկական սարքավորումներ է տրամադրել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՕֆ-ի Առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանն ասաց, որ սարքավորումները տրամադրվել են «Direct Relief International» բարեգործական կազմակերպության` կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված միջազգային գրանտի շրջանակներում, և դրամաշնորհը տրամադրվել է Հայ օգնության բարեգործական ֆոնդին` որպես հիմնական գործընկեր:
 
Բնութագրությունը հասանալի չէ«Ձեռք են բերվել թթվածնային կոնցենտրատոր սարքավորումներ, շարժական ուլտրաձայնային սարքավորումներ և աֆտոմատ ներարկիչներ, որոնք ուղղակիորեն նպաստելու են քովիդի դեմ պայքարում առողջապահության որակյալ սպասարկումը կազմակերպելու համար: Այդ սարքավորումների անհրաժեշտությունը համաձայնեցվել է ԱՀ Առողջապահության նախարարության հետ, և այսօր դրանք  բաշխվելու են` ըստ  Արցախի առողջապահական բուժհաստատությունների կարիքների»,-նշել է Հ. Սիմոնյանը:
 
 
 
Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ հանդիպել են ԱՀ պետնախարարի և ԱՀ Առողջապահության նախարարի հետ, քննարկել անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման հարցը, որոնք ևս առաջիկայում  կնվիրաբերվեն բուժհաստատություններին:
 Բնութագրությունը հասանալի չէ
Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը մեզ հետ զրույցում նշանակալի աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել «Հայ օգնության ֆոնդ»  բարեգործական կազմակերպությանը՝ նշելով, որ նվիրաբերված սարքավորումների անհրաժեշտությունն, իրոք, զգացվում էր:
 
 
 
 Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: