ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախի  բնակիչներին էլեկտրաէներգիայի և բնական գազի սպառման համար սահմանված սահմանաչափերին համարժեք դրամական փոխհատուցում կտրվի․ Հայտարարություն

Արցախի բնակիչներին էլեկտրաէներգիայի և բնական գազի սպառման համար սահմանված սահմանաչափերին համարժեք դրամական փոխհատուցում կտրվի․ Հայտարարություն

 Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է․

Այն բնակիչները, ովքեր բնակվում են համատեղելիությամբ վարձակալական հիմունքներով և հանդիսանում են որպես մեկ բնակիչ-բաժանորդ՝ էլեկտրաէներգիայի և բնական գազի սպառման համար սահմանված սահմանաչափերին համարժեք դրամական փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է համապատասխան փաստաթղթերով ներկայանան հետևյալ հասցեով՝ փետրվարի 20, Կառավարության շենք, 103 աշխատասենյակ՝ հաշվառվելու նպատակով:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝ Սեփականատիրոջ կողմից ներկայացվող փաստաթղթեր՝ Անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական պատճեն, Սեփականատիրոջ (լիազորված անձի) անձնագրի պատճեն, Համապատասխան համայնքից տեղեկանք փաստացի բնակելիությունը հաստատելու մասին, Կոնտակտային տվյալներ:

Վարձակալի կողմից ներկայացվող փաստաթղթեր՝ Վարձակալության (անհատույց օգտագործման) պայմանագրի պատճեն (առկայության դեպքում) կամ համապատասխան համայնքից տեղեկանք փաստացի բնակելիությունը հաստատելու մասին, Անձնագրի և սոցիալական քարտի պատճեններ, Կոնտակտային տվյալներ:

  • Կիսվել: