հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արցախի ԱԺ ֆեյսբուքյան էջը ներկայացրել է ԱՀ Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի հայտարարությունը պատգամավոր Դավիթ Բաղդասարյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ:

՛՛Սույն թվականի նոյեմբերի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ սույն թվականի նոյեմբերի 7-ին «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Դավիթ Կարենի Բաղդասարյանը "Ազգային ժողովի Կանոնակարգ" օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ներկայացրել է հրաժարականի դիմում։

Համաձայն "ԱԺ Կանոնակարգ" օրենքի 138-րդ հոդվածի 2-րդկետիԴավիթ Կարենի Բաղդասարյանը սահմանված ժամկետում հետ չի վերցրել իր դիմումը, ուստիև նրա պատգամավորական լիազորությունները համարվում են դադարած։

Այդ մասին կազմվել է արձանագրություն և ներկայացվել ԱՀ ԿԸՀ՛՛,-ասված է հայտարարության մեջ:։

  • Կիսվել: