կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Արցախի ԱԺ որոշումով՝ սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր

Արցախի ԱԺ որոշումով՝ սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի որոշումով, սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր:

Համապատասխան փոփոխություն է մտցվել «Տոն և հիշատակի օրերի մասին» ԱՀ օրենքում:

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության վրա։ Հարձակմանը նախորդել էր Արցախի 9-ամսյա շրջափակումը։ Ռազմական օբյեկտների և մարտական դիրքերի հետ միաժամանակ սկսեցին ռմբակոծվել նաև բնակավայրերը։ Ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվեց 223 մարդ, այդ թվում՝ 20 խաղաղ բնակիչ, որոնցից 6-ն անչափահաս էր։ 

 Սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Արցախը հայաթափվեց, բռնի տեղահանված 120 հազար հայ ստիպված լեքեց իր հայրենի հողը։ 

  • Կիսվել: