ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախի ԱԺ նախագահը ՀՀ–ում Արցախի օպերատիվ շտաբի ղեկավարի հետ քննարկել է տեղահանվածների գույքային հարցերը

Արցախի ԱԺ նախագահը ՀՀ–ում Արցախի օպերատիվ շտաբի ղեկավարի հետ քննարկել է տեղահանվածների գույքային հարցերը

Մարտի 27-ին Հայաստանի Հանրապետությունում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբում հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  նախագահ Արթուր Թովմասյանը և օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը, տեղեկացնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։

Քննարկվել են նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ԱՀ տեղահանված բնակիչների հետ   հանդիպման ընթացքում բնակիչների բարձրացրած անշարժ և շարժական գույքի փոխհատուցմանը վերաբերող հարցեր, անդրադարձել դրանց  օրենսդրական լուծումներ պահանջող խնդիրներին։

ԱՀ խորհրդարանի նախագահը հավաստիացրեց, որ  պատրաստ է, որպես օրենսդիր մարմին, նպաստել գործող և նախատեսվող սոցիալական ծրագրերի իրականացման մեխանիզմների մշակմանը։

  • Կիսվել: