հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախի ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել Հոկտեմբերի 27-ի կապակցությամբ

Արցախի ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել Հոկտեմբերի 27-ի կապակցությամբ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կապակցությամբ հաղորդագրություն է տարածել:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․ «Անկախ Հայաստանի պատմության ողբերգական դրվագներից է 1999թ․հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը, որն իրականացվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նստաշրջանի՝ կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ։
 
Այսօր էլ՝ 23 տարվա հեռավորությունից ցավի ու ափսոսանքի զգացումներով ենք ոգեկոչում ահաբեկչությանը զոհ դարձած 8 պետական գործիչների՝ սպարապետ, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի, փոխնախարարներ՝ Յուրի Բախշյանի ու Ռուբեն Միրոյանի, ԱՀ նախկին վարչապետ , ՀՀ օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանի, պատգամավորներ Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի և Միքայել Քոթանյանի անմար հիշատակը։
 
Խունկ ու խոնարհում նրանց շիրիմներին։
 
Ձեր ուժն ու ոգին դեռ մեզ հետ է, ննջե'ք խաղաղությամբ» ։

  • Կիսվել: