հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է Մասիս Մայիլյանի հետ

Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է Մասիս Մայիլյանի հետ

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ասյօր՝ մայիսի 23-ին, Խորհրդարանում հանդիպել է ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանն Արթուր Թովմասյանն  ասել, է  որ,  ընտրվելով  ԱՀ  ԱԺ  նախագահ,    ծրագրել է, որպեսզի   մասնակցի  բոլոր   քաղաքական  ուժերի  և  նախագահական  ընտրություններին   թեկնածություն   առաջադրած    անձանց  հետ:
 
Ա.  Թովմասյանի  խոսքով՝   իր  առաջին  հանդիպումն սկսել  է   «Ազատ հայրենիք-ՔՄԴ»    դաշինքի  անդամների    հետ, որի  նպատակը    համերաշխության   և   հանդուրժողականության   մթնոլորտ  ապահովելն  է:
 
Դիմելով   Մ. Մայիլյանին՝   Ա. Թովմասյանը  մասնավորապես  ասել է. «Դուք  բավականաչափ     փորձ  ունեք  արտաքին  քաղաքականության    ոլորտում, և   ձեզ  նման   կադրերը    քիչ  են    Արցախում:   Եթե     շարունակեք   ձեր    գործունեությունը, ապա   մեր   համատեղ    աշխատանքը   բարձր  մակարդակի  վրա  կլինի:  Պետք  է  այնպես  կազմակերպենք  հետագա  մեր    համատեղ գործունեությունը,   որպեսզի արդյուանվետ   լինի: Մենք  պետք  է   հարգենք  մեր   ժողովրդի   կամքը,  պետք  է  Արցախը   ներկայացնենք   միջազգային   հարթակներում: Համոզված եմ՝  դուք  էլ  այն  կարծիքին  եք, որ  Արցախի  բնականոն  զարգացումը   հնարավոր  է    անկախ   պետականության    պայմաններում՝  հեռանկարում  ունենալով    մեկ  միասնական  հայրնեիք   տեսնելու    գաղափարը: Իսկ  այդ  նպատակին  հասնելու  համար   կան  մի շարք  դժվարություններ, որոնք  պետք  է  միասնական ուժերով  հաղթահարենք:  Միանգամայն  համոզված  եմ, որ   Արցախյան  հիմնախնդիրը  կարելի  է  լուծել   երբ   կա  փոխվստահության  մթնոլորտ:  ԱԺ-ի  կողմից   վստահեցնում  եմ, որ    ԱՀ  արտաքին  գործերի   նախարարությանն  աջակցելու ենք  բոլոր  հարցերում»:
 
Մասիս  Մայիլյանն  իր   հերթին     շնորհավորել  է   Ա.  Թովմասյանին՝  ԱՀ  ԱԺ  նախագահ  ընտրվելու  կապակցությամբ:
 
Նա   ասել  է, որ    երկրում  պետք   է   պարտադիր  հանդուրժողականություն  և  կայունություն  լինի:
 
«Կարևորում  եմ, որ   նախաձեռնել  եք   նման   թեմայով   հանդիպում, ինչը  ողջունելի  եմ  համարում:  Վստահ  եմ, որ  արտախորհրդարանական  ուժերի  հետ  ևս   կլինեն   նման   ձևաչափով  հանդիպումներ:  Պատրաստակամ  եմ  երկրի արտաքին գերատեսչության հետ ակտիվ փոխգործակցելու օրենսդրական, խորհրդարանական դիվանագիտության, տարբեր երկրների հետ փոխշահավետ համագործակցության հարցերում»,-ավելացրել  է  Մ.  Մայիլյանը:

  • Կիսվել: