հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Մայիսի 18-ին ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների  ղեկավարները և աշխատակազմի պատասխանատուները։

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել են մայիսի 19-ին կայանալիք ԱԺ  հերթական նիստի օրակարգի հարցերը։

Օրակարգում  ընդգրկված են ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Սահմանապահ զորքերի մասին»  օրինագծերի քննարկման հարցերը։

Նիստի օրակարգում  ներառված են նաև «Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի 2021թ․ գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման մասին» հարցը և պատգամավորների հայտարարություններ։

Խորհրդակցության ավարտին Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ վաղը՝ մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Ազգային ժողովը գումարելու է հերթական նիստ։

  • Կիսվել: