ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. օրակարգ հայտնի է

Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. օրակարգ հայտնի է

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԺ-ի ֆեյսբուքյան էջից:

Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենքների նախագծերի փաթեթով:( Հիմնական զեկուցող՝ ԱՀ արտաքին գործերի նախարար Դ. Բաբայան)

Արցախի Հանրապետության 2021-2023 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին: (Հիմնական զեկուցող՝ ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մ.Մինասյան)

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին: (Հիմնական զեկուցող` ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դ. Մելքումյան):

  • Կիսվել: