երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախի ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ քննարկում է «Բռնազավթված տարածքների մասին» օրինագիծը

Արցախի ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ քննարկում է «Բռնազավթված տարածքների մասին» օրինագիծը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն իր այսօրվա՝ փետրվարի 18-ի արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկում է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը:

Հիշեցնենք, որ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2 օր առաջ՝ փետրվարի 16-ին:

Օրինագծով սահմանվում է 1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի,  պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները։

Նախագիծը փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական ծառայությունում և առաջարկվել է նախագծի ընդունման առնչությամբ փոփոխություններ կատարել Ընտրական և Քաղաքացիական օրենսգրքերում, « Տեղական հանրաքվեի մասին» օրենքում:

Նշենք, որ նախագծի քննարկումն ուղիղ եթե չհեռարձակվեց․ այդ հարցում բոլոր 5 խմբակցություններն այս հարցում ունեն կոնսենսուս։ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը նշեց, որ  եթե 5 խմբակցություններից որեւէ մեկը դեմ լիներ, ապա ուղիղ հեռարձակումը ապահովվելու էր:

Դրանից հետո ուղիղ եթերն անջատվեց եւ միացավ միայն օրակարգի երկրորդ հարցի քննարկման ժամանակ։ Իսկ երկրորդ հարցը ԱԺ խմբակցությունների նախաձեռնությամբ ԱԺ հայտարարությունն էր՝ Արցախի վերածննդի օրվա կապակցոթյամբ։

  • Կիսվել: