չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել 2019թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությանը

Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել 2019թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությանը

Հունիսի 23-ին Արթուր Հարթյունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ «2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկում» օրակարգային հարցով: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից:

Բացելով նիստը՝ Արթուր Հարությունյանն ամփոփել է ԱԺ մշտական հանձնաժողովներում և խմբակցություններում տեղի ունեցած քննարկումները և հույս հայտնել, որ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո կատարողականը կհաստատվի ԱԺ հերթական նիստում:

Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը ևս անդրադարձել է կատարողականի շուրջ քննարկումներին՝ ընդգծելով պատգամավորների կողմից առաջարկված որոշ նկատառումների կարևորությունը և պատրաստակամություն հայտնել դրանց շուրջ հետագայում ծավալել քննարկումներ:

Հանձնաժողովը 4 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ դրական եզրակացություն է տվել 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը:

  • Կիսվել: