ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախի Ազգային ժողովում շրջանառվող օրինագծով պետական նոր տեսակի կոչումներ ու մեդալներ են նախատեսվում

Արցախի Ազգային ժողովում շրջանառվող օրինագծով պետական նոր տեսակի կոչումներ ու մեդալներ են նախատեսվում

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որի համաձայն կսահմանվեն պետական պարգևների  ու կոչումների նոր տեսակներ:

«Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի նախագծի համաձայն,  պետական պարգևների ու կոչումների տեսակները կհամալրվեն՝  Բարեկամության շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայության համար», «Աշխատանքային վաստակի համար» մեդալներով և Արցախի Հանրապետության Վաստակավոր շինարարի պատվավոր կոչումով:
 
«Միևնույն ժամանակ անհրաժեշտություն է առաջացել «Արցախի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» նոր օրենքի նախագծում նախատեսել դրույթներ նաև նախկին ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական պարգեւների վերաբերյալ, որոնցով պարգեւատրել են Արցախի Հանրապետության քաղաքացիները: Նախկինում շնորհված ԽՍՀՄև ՀԽՍՀ պետական պարգևները պետք է պահպանեն իրենց ուժը»,-նշված է օրինագծի բնութագրում:

  • Կիսվել: