ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախի Ազգային ժողովում լեզվի մասին օրինագծի փոփոխությունների վերաբերյալ լսումներ են հրավիրվել

Արցախի Ազգային ժողովում լեզվի մասին օրինագծի փոփոխությունների վերաբերյալ լսումներ են հրավիրվել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը «Լեզվի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ մարտի 2-ին խորհրդարանական լսումներ է հրավիրել: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը:

«Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը սույն թվականի մարտի 2-ին՝ ժամը 10-ին, Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում կազմակերպում է «Լեզվի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Շահագրգիռ կազմակերպություններին, անհատներին և մասնագետներին հրավիրում ենք մասնակցելու խորհրդարանական լսումներին»,-նշված է հայտարարության մեջ:

Հանձնաժողովը տեղեկացնում է, որ լսումների վերաբերյալ տեղեկատվության, անցկացման ձևաչափի, մասնակիցների տվյալների, ինչպես նաև ելույթի հայտի համար պետք է կապ հաստատել մինչև փետրվարի 28-ը:

  • Կիսվել: