ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախի Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում հայտարարություն կընդունի

Արցախի Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում հայտարարություն կընդունի

Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը դեկտեմբերի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ հայտարարել է, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2021 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու մասին օրակարգով: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։

  • Կիսվել: