ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախի Ազգային ժողովի երկու պատգամավոր աշխատանքային այցով մեկնել են Ռուսաստան

Արցախի Ազգային ժողովի երկու պատգամավոր աշխատանքային այցով մեկնել են Ռուսաստան

 Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և քարտուղար Գեղամ Ստեփանյանը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում են: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ պատգամավոր Գեղամ Ստեփանյանը: Արցախցի պատգամավորներն այցի շրջանակներում  մասնակցել են Մոսկվայում մարտի 15-ին կայացած՝ «Ցեղասպանությունն ու Առաջին համաշխարհային պատերազմը: Միջազգային պայմանագրեր: Պատմական զուգահեռներ» խորագրով միջազգային համաժողովին: Մոսկվայի համաժողովին մասնակցել են հայկական և ռուսական հասարակական-քաղաքական կառույցների և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:

«Մոսկովյան աշխատանքային այցի ընթացքում նախատեսում ենք մի շարք կարևոր հանդիպումներ»,-հայտնեց Արցախի ԱԺ պատգամավոր Գեղամ Ստեփանյանը:

  • Կիսվել: