ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի Ազգային նվագարանների պետական նվագախումբը դաս -համերգներով հանդես կգա նաև գյուղական համայնքների դպրոցներում

Արցախի Ազգային նվագարանների պետական նվագախումբը դաս -համերգներով հանդես կգա նաև գյուղական համայնքների դպրոցներում

Արցախի Ազգային նվագարանների պետական նվագախումբը շարունակում է «Ազգային մշակույթը դպրոցում» խորագրով դաս-համերգային ծրագիրը, որի շրջանակներում հանդես գալով Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան համար 7 և Սախարովի անվան հ. 8 դպրոցներում։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Լևոն Սարդարյանն նշել է, որ ծրագիրը մեկնարկել է դեռևս ընթացիկ տարվա գարնանը՝ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ։

«Ծրագրի նպատակն է մատաղ սերնդին ծանոթացնել ազգային նվագարաններին ու դասական երաժշտությանը։ Շատ երեխաներ ծանոթ չեն ժողովրդական գործիքներին: Համերգ-դասերի շնորհիվ, նրանք և՛ տեսնում են ժողգործիքները, և՛ տեղեկանում են դրանց պատմությանն ու կատարողական առանձնահատկություններին՝ ուկնդրելով հնչյուններն ու ելևէջները»,-ասել է Լ. Սարդարյանը:

Գեղարվեստական ղեկավարն անհրաժեշտություն է համարում մատաղ սերնդին ազգային երաժշտությունը ներկայացնելը։

«Դաս-համերգները կնպաստեն երեխաներիի հետաքրքրությանը երաժշտարվեստի նկատմամբ, ցանկություն առաջացնելով շարունակելու իրենց ուսումն այդ ուղղությամբ, համապատասխան մասնագիտություն ձեռք բերեն և ծառայեն մեր հայրենիքին ու մշակույթին»,-հավելել է մեր զրուցակիցը։

Լ. Սարդարյանի խոսքով՝ ծրագիրը գյուղերի դպրոցներում իրականացնելու համար աշխատելու են նաև հանրապետության շրջանների մշակույթի տների նվագախմբերի հետ՝ հնարավորությունների սահմանում օժանդակելով և աջակցելով նրանց:

  • Կիսվել: