ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախի արդարադատության ոլորտում օրենսդրական նոր կարգավորումներ են արվել. նախարար

Արցախի արդարադատության ոլորտում օրենսդրական նոր կարգավորումներ են արվել. նախարար

Օրենսդրական նոր կարգավորման արդյունքում ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից տրված կատարողական թերթերի հիման վրա հարուցված 1421 կատարողական վարույթներ, ավելի քան 100 մլն դրամի չափով, կատարման ծախսերը վճարելու պարտականությունից ազատվել են:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 31-ին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը:
 
«Ընդունված իրավական ակտերով, հատկապես, էական փոփոխություններ են կատարվել նոտարիատի և դատական ակտերի հարկադիր կատարման բնագավառներում: Մասնավորապես, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին, և հարակից 26 օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում հաշվետու տարում դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը վերանվանվեց Հարկադիր կատարումն ապահովող ծառայության: Ծառայությանը, բացի դատական ակտերից, վերապահվեց նաև անբողոքարկելի վարչական ակտերն առանց դատարանի որոշման ի կատար ածելու իրավասությունը»,-նշել է Ժ. Միրզոյանը:
 
Նրա խոսքով՝ վերանայվել են ծառայողների վարձատրության հետ կապված մի շարք հարցեր ևս, մասնավորապես` սահմանվել են սոցիալական նոր երաշխիքներ, ամրագրվել ծառայության առանձնահատկություններով պայմանավորված վճարումների, հավելումների նոր կարգ, որը արդեն ԱՀ Կառավարության համապատասխան որոշմամբ առաջիկայում ընդունվելու է:

  • Կիսվել: