չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արցախի ԱԽ գրասենյակը պարզաբանում է, թե ինչու են նոր այլընտրանքային ժամանակավոր երթուղով երբեմն ադրբեջանական մեքենաներ անցնում

Արցախի ԱԽ գրասենյակը պարզաբանում է, թե ինչու են նոր այլընտրանքային ժամանակավոր երթուղով երբեմն ադրբեջանական մեքենաներ անցնում

Արցախի Հանրապետությունը, Հայաստանի հանրապետության հետ կապող միջանցքով անցնող  նոր երթուղով ադրբեջանական տրանսպորտային միջոցների անցումը պայմանավորված է նախկին երթուղում տեղակայված եւ նոր երթուղում վերատեղակայվող խաղաղապահ զորակազմի հենակետերի տեղափոխման աշխատանքներին մասնակցությամբ` համաձայնեցված նաեւ Արցախի իշխանությունների հետ: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնելեն Արցախի Հանրապետության անվտնագության խորհրդի գրասենյակից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1–ին NEWS.am–ի նկարահանող խումբը Հայաստանից Արցախ գալիս ֆիքսել է, որ նոր այլընտրանքային ժամանակավոր ճանապարհով նաեւ ադրբեջանական մեքենաներ են անցնում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 30-ից Հայաստանից Արցախ երթևեկությունն իրականացվում է այլընտրանքային ժամանակավոր ճանապարհով։ Ժամանակավոր ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատ է։ Այստեղ, սակայն, շինարարական աշխատանքները շարունակվում են, կառուցվում է նաեւ Սուս եւ Աղավնո գյուղերն իրար կապող ճանապարհ։ Հիմնական ճանապարհի՝ Արցախով անցնող հատվածի շինարարությունը ադրբեջանական կողմը ավարտել է դեռ հուլիսին, հայաստանյան հատվածի շինարարությունը, որը մեկնարկել է օգոստոսի 4-ին, նախատեսվում է ավարտել հաջորդ գարնանը։ Նշենք, որ Ադրբեջանի՝ ավելի քան 11 մետր լայնությամբ և 21 մետր երկարությամբ նորակառույց ճանապարհը սկսվում է Մեծ Շենով, հասնում է դեպի Հին Շեն, այնուհետև ձգվում մինչև Աղավնո գետի վրա կառուցված կամուրջը: Կամրջին շինարարական աշխատանքները ավարտվել են՝ կապելով գետի երկու ափերը:

Նոր հիմնական ճանապարհի ընդհանուր երկարությունը 32 կիլոմետր է, որից 10 կիլոմետրը Հայաստանի տարածքում է։ Հայկական կողմը շինարարությունը սկսել է օգոստոսից։ Շինարարությունը կավարտվի հաջորդ գարնանը։

  • Կիսվել: