շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Միջազգային հանրությանը կոչ ենք անում քայլեր  ձեռնարկել և զսպել Ադրբեջանի հայատյաց և մարդատյաց  ցեղասպան քաղաքականության դրսևորումը․ Դավիթ Բաբայան

Միջազգային հանրությանը կոչ ենք անում քայլեր ձեռնարկել և զսպել Ադրբեջանի հայատյաց և մարդատյաց ցեղասպան քաղաքականության դրսևորումը․ Դավիթ Բաբայան

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը միջազգային հանրությանը կոչ արեց զսպել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը։

Երեւանում կայացած մամուլի ասուլիսում Բաբայանը հաստատեց տեղեկություններն այն մասին, որ Ֆրանսիա կատարած այցից վերադարձած պատվիրակությունը չի կարողացել վերադառնալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։

«Մենք իսկապես չկարողացանք վերադառնալ: Ստիպված էինք կանգ առնել Գորիսում, հետո վերադառնալ Երեւան»,- ասաց Բաբայանը։

Արցախի արտգործնախարարը արձանագրեց, որ Արցախը շարունակում է պայքարել։ «Մենք բոլորս պետք է միասնական ճակատով հանդես գանք։ Կոչ եմ անում ամբողջ հայությանը համախմբել ջանքերը։ Կոչ եմ անում նաեւ միջազգային հանրությանը զսպել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը եւ  ամեն ինչ անել ճանապարհը բացելու համար»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։

«Այսպիսի զուգադիպություն է եղել, գլոբալ ցեղասպանությունների կանխարգելող ֆորումը, փաստորեն, համընկավ ևս մի ցեղասպան  գործարքի կամ գործարքի դրսևորման հետ։  Ճանապարհի փակումը, միակ ճանապարհի, որ ըստ էության կապում է  և՛ մայր Հայաստանի, և՛ արտաքին աշխարհի, ինչպես նաև Արցախի  Շուշիի շրջանի  մի քանի գյուղերի , մայրաքաղաք Ստեփանակերտի հետ , փաստորեն ադրբեջանական կողմը հերթական անգամ  փակել է և կաթվածահար է փորձում անել Արցախը։ Մենք իսկապես չկարողացանք վերադառնալ, որովհետև Ֆրանսիա պաշտոնական այցից հետո  ճանապարհին արդեն  Գորիսում ստիպված կանգեցինք , մեկ օր մնացինք, քանի որ ճանապարհը փակ էր» ,-ասաց Դավիթ Բաբայանը։

«Արցախը շարունակում է  մարտնչել և շարունակելու է, մենք բոլորս հիմա պետք է  միասնական ճակատով հանդես գանք և , օգտվելով առիթից, ուզում եմ կոչ անել ողջ հայությանը , որպեսզի միասնական ջանքերով մեր ձայնը լսելի դարձնենք  միջազգային տարբեր ատյաններում։Միջազգային հանրությանն էլ կոչ ենք անում քայլեր  ձեռնարկել և զսպել Ադրբեջանի հայատյաց և մարդատյաց  ցեղասպան քաղաքականության դրսևորումը և  ամեն ինչ անել, որ ճանապարհը բացվի , որովհետև  արդեն մենք գիտենք, թե ինչպիսի հետանքներ կարող է դա ունենալ »,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն արդեն մեկ օրից ավելի է շրջափակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: