երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է երիտասարդների հետ

Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է երիտասարդների հետ

Հունիսի 5-ին Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի երիտասարդական թևերի, Արցախի երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ուսանողների ու ավագ դպրոցի աշակերտների հետ և հանդես եկել «Արցախը՝ աշխարհաքաղաքական սուբյեկտ. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով բանախոսությամբ։

Ինչպես հայտնում են ԱՀ ԱԳ նախարարությունից, հանդիպմանը քննարկվել է Արցախի արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։
 
Կարևորելով երիտասարդների ակտիվ մասնակցությունը երկրի հասարակական կյանքին՝ արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է նման ձևաչափով հանդիպումների անհրաժեշտությունը։
 
Միջոցառման վերջում նախարարը պատասխանել է ներկաների հարցերին։
 
 

  • Կիսվել: